Զեստափոնիում կորոնավիրուսի նոր դեպքը կապված է բեռնատարի վարորդի հետ, նրա բոլոր շփումները նույնականացվել են. Զվիադ Շալամբերիձե
Զեստափոնիում կորոնավիրուսի նոր դեպքը կապված է բեռնատարի վարորդի հետ, նրա բոլոր շփումները նույնականացվել են. Զվիադ Շալամբերիձե

Զեստափոնիում կորոնավիրուսի նոր դեպքը կապված է բեռնատարի վարորդի հետ,- Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր՝ Զվիադ Շալամբերիձեն:

Մարզպետի խոսքով, նրա շփումների քանակը մեծ չէ:

«Ստուգվում են բոլոր վարորդները, ովքեր մուտք են գործում երկիր: Նրանք բոլորը վերցված են հաշվառման վրա, համապատասխանաբար վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները: Այս անձը նույնպես ինքնամեկուսացման մեջ էր, իրեն վատ է զգացել, որից հետո դիմել է հիվանդանոց: Հետազոտելուց հետո նրա մոտ հաստատվել է «կովիդ -19»: Ընտանիքի հետ կապ չի ունեցել, շփվել է ընդամենը մի քանի մարդու հետ: Բոլորը նույնականացվել են և շփումների քանակը մեծ չէ, չկա վարակի տարածման վտանգ»,- ասել է Զվիադ Շալամբերձեն: