Զեստափոնի-Քութաիսի ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել մի քանի ավտովթար
Զեստափոնի-Քութաիսի ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել մի քանի ավտովթար

Զեստափոնի-Քութաիսի ավտոմայրուղին սառած է, որի պատճառով տեղի է ունեցել մի քանի ավտովթար: Զոհեր չկան:

Ավտովթարներից մեկը տեղի է ունեցել Էծերի գյուղի մոտ, որտեղ միմյանց են բախվել բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաները: Բախման հետևանքով տուժել են թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը և ուղևորը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Զեստափոնի-Քութաիսի ավտոմայրուղու վրա մոբիլիզացված է պարեկային ոստիկանություն և վերահսկում է ավտոմեքենաների հոսքը: