Զելենսկիի կուսակցությունը տվյալ փուլում ունի 227 մանդատ ձեռք բերելու հնարավորություն, որը բավարար է մեծամասնություն կազմելու համար
Զելենսկիի կուսակցությունը տվյալ փուլում ունի 227 մանդատ ձեռք բերելու հնարավորություն, որը բավարար է մեծամասնություն կազմելու համար

ՈՒկրինայի նախագահի «ժողովրդի ծառան» կուսակցությունը տվյալ փուլում ունի 227 մանդատ ձեռք բերելու հնարավորություն, որը բավարար է մեծամասնություն կազմելու համար:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահի դրությամբ հաշվել է ձայների 35,51 տոկոսը, որի արդյունքում Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը ստացել է 42,19 տոկոս:

ՈՒկրաինայի նախագահի կուսակցությունը այս տվյալներով ունի 121 մանդատ, իսկ մեծամասնական համակարգով 106, որն ընդհանուր առմամբ կազմում է 227 տեղ: 450 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 226 տեղ:

Վերջին տվյալներով, ընդիմադիր պլատվֆորմը ունի 43 տեղ, Պորոշենկոյի կուսակցությունը 27, Յուլիա Տիմոշենկոյի Բատկիվշինան 26, իսկ Վակարչուկի «ձայնը» 20:

ՈՒկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել երեկ: Մասնակցությունը կազմել է 49,84 տոկոս: