Զելենսին պահանջել է կամավորներից Դոնբասից դուրս բերել սպառազինությունը, ի պատասխան դրա նրան հիշեցրել են Աբխազիայի օրինակը
Զելենսին պահանջել է կամավորներից Դոնբասից դուրս բերել սպառազինությունը, ի պատասխան դրա նրան հիշեցրել են Աբխազիայի օրինակը

ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասից կամավորներից պահանջել է դուրս բերել սպառազինությունը, ի պատասխան դրա նրան հիշեցրել են Աբխազիայի օրինակը: Միջադեպը տեղի է ունեցել Զոտոյեի շրջանում, որտեղից նախագահը արդեն երկրորդ օրն է պահանջում է դուրս բերել սպառազինությունը: Գործընթացը հոկտեմբերի 7-ից ընթանում է խափանումներով:

ՈՒկրաինական մամուլը տարածում է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են զրուցում ՈՒկրաինայի նախագահը և մեկ կամավոր: Ձայնագրությունում լսվում է, որ նա զգուշացնում է նախագահին, որ եթե դուրս բերվի սպառազինությունը, ապա դրան զոհեր կհետևեն ուկրաինական կողմից: Ի պատասխան դրա Զելենսկին հայտարարել է, որ խաղաղ բնակիչները ցանկանում են վերջ դնել պատերազմին:

Կամավորները ասում են նաև ՈՒկրաինայի նախագահին, որ պայմանավորվածությունը, որի մասին խոսում է Զելենսկին, փաստորեն ձևակերպվում է Ռուսաստանի այլ ոչ թե խամաճիկային խմբավորումների հետ, ի պատասխան դրա Զելենսկին ասում է, որ իր համար կապ չունի, թե ում հետ է ձևակերպելու խաղաղարար պայմանագիրը:

Նախագահի հետ հանդիպումից հետո կամավորը, ով ծառայում է Ազովի բատալյոնում, տարածում է տեսաուղերձ, որտեղ ՈՒկրաինայի լիդերին հիշեցրել է Վրաստանի օրինակը:

«Վրաստանը դուրս էր բերել իր զորքերը, ի պատասխան դրա Ռուսաստանը խաբեբայությամբ հարձակվել է Սոխումիի վրա և 600 հազար վրացի տեղահանվել է Աբխազիայից բռնի ուժով: Մենք չենք ցանկանում որ դա կրկնվի ՈՒկրաինայում»,-