Զբոսաշրջությունը պետք է լինի մեր տնտեսության, մշակութային կյանքի մասը, մենք մշտապես պետք է ուշադրություն դարձնենք այդ ոլորտին և պահպանենք այն. Գիորգի Գախարիա
Զբոսաշրջությունը պետք է լինի մեր տնտեսության, մշակութային կյանքի մասը, մենք մշտապես պետք է ուշադրություն դարձնենք այդ ոլորտին և պահպանենք այն. Գիորգի Գախարիա

Զբոսաշրջությունը պետք է լինի մեր տնտեսության, մշակութային կյանքի մասը, մենք մշտապես պետք է ուշադրություն դարձնենք այդ ոլորտին և պահպանենք այն,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արել է Վրաստանի առաջին ալիքի եթերում, «ազատ տեսակետ» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքով, զբոսաշրջության հանդեպ ուշադրության թուլացումը բացառվում է, սակայն դա չի նշանակում, որ տնտեսության այլ ոլորտների ուշադրություն չի դարձվելու և դրանք չեն զարգանալու:

«Հասկանալի է, որ համակարգային ճգնաժամերը, ամենից շատ բացահայտում են մեր կյանքի այս կամ այն համակարգային հիմնախնդիրները: Համաձայն եմ, որ պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսական առաջնահերթությունները: Միանշանակ այդպես է, սակայն դա չի նշանակում, որ զբոսաշրջությանը ուշադրություն չենք դարձնելու:

Զբոսաշրջությունը ունի մի քանի հիմնական առավելություններ: Զբոսաշրջությունը ունի բավականին ցածր պատնեշներ և լուր, արագ փոխանցման ուժ, որը ընդգրկում է մեր բնակչության մեծ մասը: Հետևաբար, Զբոսաշրջությունը պետք է լինի մեր տնտեսության, մշակութային կյանքի մասը, մենք մշտապես պետք է ուշադրություն դարձնենք այդ ոլորտին և պահպանենք այն», – ասել է Գիորգի Գախարիան: