Զբոսաշրջության վարչությունը հրապարակում է «Կանաչ անձնագրի» վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները
Զբոսաշրջության վարչությունը հրապարակում է «Կանաչ անձնագրի» վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները

Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակում է «Կանաչ անձնագրի» վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները և գործառնական հրահանգները:

Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 1-ից հաճախորդները «կանաչ կարգավիճակի» դեպքում կարող են այցելել հետևյալ օբյեկտներ. Հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի օբյեկտներ (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, այդ թվում՝ առևտրի կենտրոններում գործող սննդի կետեր), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերային թատրոններ, ժամանցի օբյեկտներ, խաղատներ և խաղասրահներ, սպա և ֆիթնես սրահներ, լեռնադահուկային հանգստավայրերի ճոպանուղիներ։

Զբոսաշրջության վարչությունը նաև նշում է, որ մինչև 18 տարեկան անձանց համար «կանաչ կարգավիճակ» ունենալը պարտադիր չէ։

Ո՞վ է կանաչ կարգավիճակ ունեցող անձը

• Լիովին պատվաստված (կամ)
• 72-ժամյա վավերականության բացասական PCR թեստ ունեցող (կամ)
• 24-ժամյա վավերականության բացասական հակագենի արագ թեստի պատասխան ունեցող (ներ)
• Կովիդն անցկացրած անձը

Նշում. Եթե անձին տրվել է կանաչ կարգավիճակ՝ հիմնվելով PCR-ի կամ հակագենի արագ թեստի վրա, կանաչ կարգավիճակը կդադարեցվի թեստի ժամկետը լրանալուն պես:

Ե՞րբ է մարդուն կանաչ կարգավիճակ տրվում

• Պատվաստման երկրորդ չափաբաժնից հետո
• Բացասական PCR և անգիգեն թեստի արդյունքը ստանալուց հետո (լաբորատորիայի կողմից բեռնելուց հետո)
• Կովիդի հաստատումից 14 օր անց

Ի՞նչ է կանաչ անձնագիրը

• CovidPass Georgia – հավելվածում գրանցման ճանապարհով ստացած QR կոդը (կամ)
• moh.gov.ge – կայքում գրանցման ճանապարհով ստացված QR կոդը (կամ)
• Վրաստանի պատվաստումների կենտրոններում, կլինիկաներում և արդարադատության տանը տրված փաստաթղթի QR կոդը (կամ)
• Եվրամիության անդամ երկրների և EU Digital COVID Certificate
համակարգում ինտեգրված այլ երկրների պաշտոնական գերատեսչության կողմից տրված փաստաթղթի QR կոդը կամ էլեկտրոնային եղանակով հատկացված QR կոդը

Նշում:

• EU Digital COVID Certificate համակարգում ներկայումս ինտեգրված է 51 երկիր
• Վրաստանի և արտերկրի քաղաքացիները, ովքեր պատվաստվել կամ թեստ են անցել արտերկրում (ոչ այն երկրներում, որոնք ինտեգրված են EU Digital COVID Certificate), կարող են «Կանաչ կարգավիճակ» ստանալ միայն սահմանը հատելուց հետո (անկախ նրանից, թե երբ են նրանք հատել սահմանը) CovidPass Georgia հավելվածում, կամ moh.gov.ge – կայքում գրանցման ճանապարհով (վավերացման կոդը կարող եք ստանալ վրացական բջջային հեռախոսահամարին կամ էլ. հասցեին)

Ինչպե՞ս վավերացնել կանաչ անձնագիրը:

• Covidpass Georgia հավելվածի QR ընթերցողող կամ moh.gov.ge QR ընթերցողով

• Ընթերցողից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ներբեռնել հավելվածը: Լրացուցիչ տվյալների մուտքագրում չի պահանջվում:

Ի՞նչ տեղեկատվություն է ստանում վավերացնողը՝ QR կոդը կարդալիս

• Վրաստանի քաղաքացու դեպքում՝ անձի լուսանկարը և անուն ազգանվան սկզբնատառերը
• Օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անձի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը և փաստաթղթի համարը
• Արդյոք անձը համապատասխանում է կանաչ կարգավիճակին
• Որքա՞ն ժամանակով է անձին տրվել կանաչ կարգավիճակ (թեստավորման դեպքում տեղեկատվություն կտրամադրվի, երբ անձի կանաչ կարգավիճակը լրանա)

Նշում. covidpass.moh.gov.ge կայքը և Covidpass Georgia հավելվածը ներկայումս թեստային ռեժիմում են և կգործեն դեկտեմբերի 1-ից։

Ո՞վ կարող է կազմակերպել ամանորյա միջոցառումներ

• Օբյեկտը, որի բոլոր աշխատակիցները (100%) ունեն կանաչ կարգավիճակ

Մոնիտորինգ և պատժամիջոցներ

• Մոնիտորինգը կիրականացվի Վրաստանի Աշխատանքի տեսչական ծառայության կողմից՝ ընտրության հիման վրա
• «Կանաչ կարգավիճակ» չունեցող անձին օբյեկտ թողնելու համար, պատասխանատվություն է կրում օբյեկտը։ Օրենքը խախտելու դեպքում սանկցիան իրավաբանական անձի համար կազմում է 10 000 լարի, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 2000 լարի (կրկնվելու դեպքում օբյեկտի կնքիքվում է):

Ո՞ւմ դիմել տեխնիկական թերության դեպքում

• 144 – Կառավարության միասնական թեժ գիծ
• 1505 – Առողջապահության նախարարության թեժ գիծ
• 1522 – Պատվաստումների թեժ գիծ
• 0800800909 – Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի թեժ գիծ. Էլ. հասցե՝ [email protected]: