Զարդիանթկարի գյուղի մոտակայքում բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել են մեկ անձի. ՊԱԾ
Զարդիանթկարի գյուղի մոտակայքում բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել են մեկ անձի. ՊԱԾ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին, բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները, Գորիի մունիցիպալիտետի Զարդիանթկարի գյուղի մոտակայքում ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու,- այս մասին ասված է պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:

ՋԱԾ-ի տվյալներով, ապորինի ձերբակալության փաստի կապակցությամբ, նույն պահին ակտիվացել է թեժ գիծ և այդ մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը:

«Դեպքի մասին զեկուցվել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և մեր միջազգային գործընկերներին:

Բռնազավթիչ ուժերի կողմից իրականացված ապօրինի ձերբակալությունների փաստերը վնասում են անվտանգության միջավայրը տեղում և ծայրաստիճան բարդացնում տեղի բնակչության առօրյան»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ: