Զաալ Ուդումաշվիլի. Եվրոպայի շահերում է լուծել Վրաստանում քաղաքական ճգնաժամը
Զաալ Ուդումաշվիլի. Եվրոպայի շահերում է լուծել Վրաստանում քաղաքական ճգնաժամը

«Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլիի խոսքով, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների ժամանումը Վրաստան նշանակում է, որ Եվրոպայի շահերից է բխում լուծել երկրում առկա քաղաքական ճգնաժամը:

«Մենք շնորհակալություն ենք այտնում մեր եվրոպացի գործընկերներին: Նրանք հետաքրքրված են Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծմամբ: Երբ այդպիսի ազդեցիկ քաղաքական գործիչները ժամանում են Վրաստան, դա նշանակում է, որ ճգնաժամը հաղթահարելը ձեռնտու է Եվրոպային: Սա շատ հստակ ազդանշան կլինի իշխանությանը: Հիմա համառության ժամանակը չէ, ձեր երկրին ընդդիմանալու ժամանակը չէ: Հիմա բանակցությունների և համաձայնության ժամանակն է», – ասաց Ուդումաշվիլին: