«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տեղեկությամբ, մոտակա շաբաթներին Վրաստանը կստանա «Աստրազենեկայի» 129 600 չափաբաժին
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տեղեկությամբ, մոտակա շաբաթներին Վրաստանը կստանա «Աստրազենեկայի» 129 600 չափաբաժին

Վրաստան պատվաստանյութի ներմուծման կապակցությամբ, Վրաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցչությունը տարածում է հայտարարություն, որում ասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Վրաստանը կստանա «Աստրազենեկա» պատվաստանյութի 129 600 չափաբաժին:

«Երկրում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքից մեկ տարի անց, Վրաստանը «Կովաքս» հարթակի միջոցով կստանա AstraZeneca / Oxford պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 չափաբաժին, որը արտադրված է AstraZeneca-SKBio-ի (Կորեայի Հանրապետություն) կողմից:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը աջակցում է Վրաստանի կառավարությանը այս պատվաստանյութերը գնելու հարցում, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայան կբերվեն մարտի 13-ին: Հանգստյան օրերին կառավարության կողմից պատվաստանյութերը բաժանվելու են տարածաշրջաններով: Պատվաստումների գործընթացը նախատեսվում է սկսել մարտի 15-ին: Պատվաստումները կիրականացվեն ըստ կառավարության կողմից սահմանված գերակա խմբերի, որոնցից առաջինը բուժաշխատողներն են:

Առաջին չափաբաժինների համար ամբողջությամբ կօգտագործվեն 43 200 պատվաստանյութեր: Այս որոշումը հիմնված է այն տեղեկատվության վրա, որ ապրիլին կստանանք պատվաստանյութի լրացուցիչ 86 400 չափաբաժին, իսկ պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը տարանվում է 8-ից 12 շաբաթ: Ընդհանուր առմամբ, առաջիկա շաբաթների ընթացքում Վրաստանը կստանա «Աստրազենեկայի» 129 600 չափաբաժին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Վրաստանի կառավարությունից նաև օգնություն է խնդրել, Փայզեր-Բիոենտեկի պատվաստանյութը գնելու հարցում: Արդյունքում, նախատեսվում է, որ պատվաստանյութերը Վրաստանում կլինեն մարտի վերջին», – ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ, Էմի Քլենսիի հայտարարությամբ, այսօր պատմական օր է Վրաստանի համար, և որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր գործընկերների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային պատվաստանյութերի դաշինքի (GAVI) հետ միասին, ուրախ է օգնել Վրաստանի կառավարությանը, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու գործում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը երկար ժամանակ աջակցում է Վրաստանի կառավարությանը `պատվաստումների ծրագրեր իրականացնելու հարցում: Կառավարության խնդրանքով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրանց օժանդակել է նաև «Կովաքս» հարթակի միջոցով «կովիդ 19»-ի պատվաստանյութեր ստանալու հարցում: