ԵԽԽՎ-ի Վրաստանի մոնիտորինգի խումբը հիասթափություն է հայտնում գերագույն դատարանի դատավորների նշանակման առնչությամբ
ԵԽԽՎ-ի Վրաստանի մոնիտորինգի խումբը հիասթափություն է հայտնում գերագույն դատարանի դատավորների նշանակման առնչությամբ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի մոնիտորինգի խումբը հայտարարություն է տարածում գերագույն դատարանի դատավորների նշանակման առնչությամբ:

Պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշված է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Տիտուս Կոռլատեանը և Քլոդ Քեռնին մտահոգություն և հիասթափություն են հայտնել գերագույն դատարանում 14 դատավորի նշանակման առնչությամբ Վրաստանի խորհրդարանի որոշման հետ, որը հակասում է միջազգային հանրության, այդ թվում՝ վեհաժողովի հանձնարարականներին:

«Խորհրդարանը 19 թեկնծուից 14-ին նշանակեց առանց պատճառի և ինչպես հայտնի է, այդ թվում կան անձինք, որոնք ընտրության ժամանակ ցույց չեն տվել, որ ունեն համապատասխան գիտելիք և անկախ են, որը շատ կարևոր է նման պաշտոնի համար»,- նշված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի մոնիտորինգի համազեկուցողների հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ համազեկուցողներն ընդգծել են, որ այժմ կարևոր է անհապաղ ձեռնարկել միջոցներ դատական համակարգի անկախության հետ կապված հասարակության վստահության համար:

«Իրավիճակի կրկնվելուց խուսափելու նպատակով, կարևոր  են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները»,- հայտարարում են Կոռլատեանը և Քեռնին: