ԵԽ խորհրդարանական պատվիրակության ղեկավար. Կոչ ենք անում վրացի քաղաքական գործիչներին և նոր խորհրդարանին, հնարավորինս շուտ գումարվել և գործողություններ ձեռնարկել
ԵԽ խորհրդարանական պատվիրակության ղեկավար. Կոչ ենք անում վրացի քաղաքական գործիչներին և նոր խորհրդարանին, հնարավորինս շուտ գումարվել և գործողություններ ձեռնարկել

«Մենք կոչ ենք անում վրացի քաղաքական գործիչներին և նոր խորհրդարանին, հնարավորինս շուտ գումարվել և գործողություններ ձեռնարկել», – հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թինի Քոքսը, ով Վրաստանում դիտորդում էր հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները:

Ըստ նրա, այն փաստը, որ Վրաստանն այս պայմաններում կարողացավ ընտրություններ կազմակերպել, ցույց է տալիս, որ չի վախենում ժողովրդավարությունից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և գնահատել բոլոր քաջ վրացի ընտրողներին, ովքեր մասնակցել են ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ ընտրատեղամասերում կորոնավիրուսի ռիսկ կար: Այն փաստը, որ այս պայմաններում ձեր երկիրը կարողացավ ընտրություններ կազմակերպել, ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ժողովրդավարությունից: Ընտրություններ անցկացնելով, Վրաստանը ցույց է տալիս Եվրախորհրդի մյուս 46 անդամ երկրներին, որ ընտրությունները կարող են անցկացվել նույնիսկ համաճարակի ընթացքում, ինչը ծանր ազդեցություն է թողնում քաղաքացիների վրա: Ընտրությունների կազմակերպումը ցույց է տալիս, որ, իհարկե, այս ճգնաժամային պայմաններում մենք չենք կարող պակաս ժողովրդավարություն ունենալ, ընդհակառակը, հիմա մեզ ավելի շատ ժողովրդավարություն է պետք:

Այս խորհրդարանական ընտրություններն, ընդհանուր առմամբ, ազատ էին, բայց մենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ցավում ենք, որ ձեր երկիրը դեռ չունի հստակ կանոններ այս քարոզչության ֆինանսավորման և դրա անսահմանափակ ֆինանսավորման վերաբերյալ: Սա, իհարկե, բացասաբար է ազդում ընտրությունների արդարության վրա և լավ ազդանշան չի տալիս ձեր քաղաքացիներին: Ըստ այդմ, մենք կոչ ենք անում վրացի քաղաքական գործիչներին և նոր խորհրդարանին, շուտափույթ գումարվել և միջոցներ ձեռնարկել քարոզչության վերահսկողության օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: Վստահ եմ, որ անհրաժեշտ ամեն ինչ կարվի, եթե լինի քաղաքական կամք», – հայտարարել է Թինի Քոքսը: