Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

Ինդոնեզիայում, Լոմբոկ կղզու վրա տեղի է ունեցել ևս մեկ հզոր երկրաշարժ:

Երկրաբանական ծառայության տեղեկությամբ, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 6,2 մագնիտուդի:

Տարածված տեղեկությամբ, աղետի հետևանքով փլվել մի քանի վնասված շենք: Երկրաշարժը Լոմբոկ կղզում առաջացրել է խուճապ: Քաղաքացիները փախչում էին տներից:

Հիշեցնենք, որ Լոմբոկ կղզում հզոր աղետը տեղի է ունեցել կիրակի, օգոստոսի 5-ին: Երկրաշարժի ուժգնությունը 7 բալ էր, աղետի հետևանքով զոհվել էր ավելի քան 160 մարդ:

 

Թողնել մեկնաբանություն