Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել Վրաստանին, որպես Եվրամիության կարևոր դաշնակցին, որին հաջողվեց կազմակերպել այս ընտրությունները բարդ համավարակաբանական իրավիճակում. Եվրախորհրդարանայիններ
Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել Վրաստանին, որպես Եվրամիության կարևոր դաշնակցին, որին հաջողվեց կազմակերպել այս ընտրությունները բարդ համավարակաբանական իրավիճակում. Եվրախորհրդարանայիններ

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել Վրաստանին, որպես Եվրամիության կարևոր դաշնակից, որին հաջողվեց կազմակերպել այս ընտրությունները բարդ համավարակաբանական իրավիճակում,- այս մասին ասված է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ չորս եվրախորհրդարանայինի համատեղ հայտարարության մեջ:

Նշում է նաև, որ աջակցում են՝ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գնահատականին և Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության կողմից հրապարակված առաջին փուլի արձագանքին:

Բացի այդ, կոչ են անում բոլոր քաղաքական խաղացողներին, ցուցաբերել պատասխանատվություն, զսպվածություն և հասունություն, հարգեն ընտրողների ժողովրդավարական ընտրությունը և գտնել անհրաժեշտ փոխզիջում, նոր երկխոսության ճանապարհով:

Նրանց գնահատմամբ, փոխզիջումն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի խորհրդարանի անխափան գործունեությունը, քանի որ այն ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտ է:

Դրա հետ մեկտեղ, հայտարարությունը ստորագրողները նշում են, որ մնացած թերությունները պետք է վերացվեն նոր ընտրական բարեփոխումների միջոցով:

«Շաբաթ օրը Վրաստանում անց է կացվել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի համաձայն մնացած 17 տեղերը պետք է բաշխվեն մեծամասնական ընտրակարգով: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել Վրաստանին, որպես Եվրամիության կարևոր դաշնակից, որին հաջողվեց կազմակերպել այս ընտրությունները բարդ համավարակաբանական իրավիճակում:

Մենք սատարում ենք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գնահատականին և Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության կողմից հրապարակված առաջին փուլի վերաբերյալ արձագանքին: Երկրորդ փուլից հետո մենք ակնկալում ենք բողոքների արդար, թափանցիկ և մանրակրկիտ վերանայում: Ինչպես արդեն ասացինք, սա կարևոր պահ էր, որ գնահատեինք Վրաստանի կառավարության և բոլոր քաղաքական կուսակցությունների պարտավորությունները, աջակցեն ժողովրդավարական գործընթացներին ու օրենքի գերակայությանը:

Մենք գնահատում ենք այն փաստը, որ այս ընտրություններն անց են կացվել բարելավված ընտրական համակարգով, որը ճանապարհ է հարթել առավել բազմակարծիք խորհրդարանին: Այնուամենայնիվ, մենք ափսոսում ենք, որ ընդդիմության թեկնածուները երկրորդ փուլում չպայքարեցին տեղերի համար: Մենք պահանջում ենք, որ մնացած թերությունները վերացվեն նոր ընտրական բարեփոխումների միջոցով, որը կլուծի ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի հետաձգված հանձնարարականները և դա տեղի կունենա խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ակտիվ ներգրավմամբ:

Եվրախորհրդարանը պատրաստ է լրացուցիչ օժանդակության, այդ թվում ՝ խորհրդարանական, ընտրական  երկխոսության և Վրաստանի քաղաքական ուժերի միջնորդության ճանապարհով, որը նպատակ ունի  կատարելագործել օրենսդրությունը հաջորդ ընտրությունների համար:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական խաղացողներին, ցուցաբերել պատասխանատվություն, զսպվածություն և հասունություն, հարգեն ընտրողների ժողովրդավարական ընտրությունը և գտնել անհրաժեշտ փոխզիջում, մասնավորապես նոր երկխոսության ճանապարհով, որի ֆասիլիտատորները Վրաստանում Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի դեսպաններն են, որպեսզի ապահովվի խորհրդարանի անխափան գործունեությունը, քանի որ այն ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտ է: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է կառուցողական աշխատեն և հաշվի առնեն Վրաստանի կողմից ընտրված եվրոպական ուղու հիմնական շահերը»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրում են՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիստերը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարիա Կալիուրանդին, Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով համազեկուցող Սվեն Միքսերը, Եվրախորհրդարանային Վիոլա Փոն Կրամոնը: