Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ՈՒկրաինայի պատվիրակության անդամների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ՈՒկրաինայի պատվիրակության անդամների հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ուկրաինացի գործընկերների հետ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բարեկամական և գործընկերային կապերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: Ուշադրության կենտրոնում էին ակտիվ միջխորհրդարանական կապերը և միջազգային ձևաչափերով համակարգված աշխատանքը: Այս համատեքստում կարևորվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սերտ համագործակցության կարևորությունը:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները վերահաստատել են միմյանց հետո համագործակցության պատրաստակամությունն ու աջակցությունը: