Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Վրաստանի պատվիրակությունը մասնակցելու է համավարակի հարցով քննարկումներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Վրաստանի պատվիրակությունը մասնակցելու է համավարակի հարցով քննարկումներին

Շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Վեհաժողովի նստաշրջանը այսօր կբացվի համավարակի հարցով քննարկումներով, որին կմասնակցեն Վրաստանի պատվիրակության անդամները: Վրացական կողմը կներկայացնի Վրաստանում «կովիդ 19»-ի մարտահրավերը հաղթահարելու ծրագիր, ինչպես նաև զրուցելու են պատվաստումների ռազմավարության հիմնական ասպեկտների մասին:

Վրաստանի պատվիրակության անդամ, Իրակլի Չիքովանիի խոսքով, վրացական կողմը միջազգային ներկայացուցիչներին կտեղեկացնի նաև «կովիդ 19»-ի դեմ պայքարի հարցում Վրաստանի կառավարության ձեռք բերած դրական արդյունքների մասին:

«Կորոնավիրուսի դեմ պայքարը և պատվաստումը հիմնական հարցերից մեկն է, որի առջև կանգնած է աշխարհը, և իհարկե, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չէր կարող դա անտեսել: Հետևաբար, այսօր այս հարցի շուրջ կանցկացվի բանավեճ, որի ընթացքում կխոսի մեր երկրի ներկայացուցիչը և կներկայացնի այն արդյունքները, որոնք  «կովիդ 19»-ի դեմ պայքարում ձեռք է բերել Վրաստանի կառավարությունը, ինչպես նաև խոսելու է պատվաստումների առումով մեր ծրագրերի մասին: Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ կկարողանանք միջազգային հանրությանը, այս դեպքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացնել դրական արդյունքները և իսկապես կարևոր և տպավորիչ ծրագրերը, որոնք Վրաստանն ունի այս ուղղությամբ», – հայտարարել է Իրակլի Չիքովանին: