Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեն մինիստերիալի անցկացման վայրի հետ կապված որոշումը կայացնելու է այսօր
Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեն մինիստերիալի անցկացման վայրի հետ կապված որոշումը կայացնելու է այսօր

Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեն մինիստերիալի անցկացման վայրի և կազմակերպչական հարցերի հետ կապված որոշումը կայացնելու է այսօր: Տեղեկությունն այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երեկ հայտարարել էր, որ Եվրախորհրդի նախագահի հետ հանդիպմանը քննարկել են մինիստերիալի անցկացման բոլոր հնարավոր տարբերակները և քննարկել, թե ինչպես պետք է անցկացվի մինիստերիալն այնպես, որպեսզի խուսափեն սցենարների անցանկալի զարգացումներից: