Եվրոպայի խորհրդի մինիստերիալը Թբիլիսիի փոխարեն անցկացվելու է Ստրասբուրգում
Եվրոպայի խորհրդի մինիստերիալը Թբիլիսիի փոխարեն անցկացվելու է Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանը Թբիլիսիի փոխարեն անցկացվելու է Ստրասբուրգում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մամլո ասուլիսին, որն ընթանում է այս րոպեներին:

Նրա խոսքով, համապատասխան որոշումը կայացվել է Ստրասբուրգում, նախարարների տեղակալների կոմիտեի այսօրվա նիստին:

Վրաստանի նախագահության շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանը մայիսին պետք է անցկացվեր Թբիլիսիում, սակայն անորոշություն է ստեղծվել Ռուսաստանի պատվիրակության, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նստաշրջանին հնարավոր մասնակցության հետ կապված: Մասնավորապես, խոսվում է Վրաստանի օրենքին օկուպացիայի մասին, որի պայմանները Սերգեյ Լավրովը խախտել է: