Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելելու է Վրաստան
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելելու է Վրաստան

Նոյեմբերի 11-ին Վրաստան է այցելելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պոյնչինովիչ Բուրիչը, որը կապված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի մոտալքւտ նախագահության հետ:

Այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպելու է արտաքին գործերի նախարարին: Կողմերը քննարկելու են Վրաստանի նախագահության հետ կապված հարցերը:

Խոսքը վերաբերելու է նաև Վրաստանի և Եվրոպայի խորհրդի երկկողմ համագործակցության հարցերին և առաջիկա ծրագրերին:

Այցի ժամանակ նախատեսված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին և Եվրոպայի խորհրդուն Վրաստանի 20-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական մետաղադրամի շնորհանդեսը և կայանալու է Վրաստանի համար Եվրոպայի խորհրդի 2020-2023 թվականների գործողությունների պլանի պաշտոնական շնորհանդեսը: