Եվրոպայի տարբեր քաղաքներից շարունակվելու է Վրաստանի քաղաքացիների վերադարձի ծրագիրը
Եվրոպայի տարբեր քաղաքներից շարունակվելու է Վրաստանի քաղաքացիների վերադարձի ծրագիրը

Մենք որոշել ենք վերականգնել այն ծրագիրը, որով մեր հայրենակիցներին վերադարձնում էինք Եվրոպայի տարբեր քաղաքներից,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները բանակցություններ են վարում եվրոպական գործընկերների հետ:

«Մենք շատ տեղեկություններ ենք ստանում մեր քաղաքացիներից, Եվրոպայի տարբեր քաղաքներում վրացի արտագաղթողների իրավիճակի մասին: Որպեսզի դա չհետաձգվի, մենք որոշեցինք վերականգնել այն ծրագիրը, որով մեր հայրենակիցներին վերադարձնում էինք Եվրոպայի քաղաքներից: Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել ենք, որ երկուշաբթի ներկայացնի հատուկ ժամանակացույց, մեր քաղաքացիների համար ընդունելի տոմսի գներով: Տոմսի արժեքը չպետք է գերազանցի 200 եվրոն: Հետևաբար, էկոնոմիկայի նախարարությունը պետք է կազմակերպի, որ չվերթները չիրականացնի միայն մեկ ավիաընկերությունը, այլ մի քանիսը», – ասել է Գիորգի Գախարիան: