«Եվրոպայի պաշտպան 2020»-ի շրջանակներում, մերձբալթյան երկրներում, Գերմանիայում և Վրաստանում սկսվում է զինվորականների տեղակայումը
«Եվրոպայի պաշտպան 2020»-ի շրջանակներում, մերձբալթյան երկրներում, Գերմանիայում և Վրաստանում սկսվում է զինվորականների տեղակայումը

«Եվրոպայի պաշտպան 2020» զորավարժությունների շրջանակներում, մերձբալթյան երկրներում, Գերմանիայում և Վրաստանում սկսվում է զինվորականների տեղակայումը: ՆԱՏՕ-ի մարտական պատրաստության ստուգման նպատակով ծրագրված լայնածավալ զորավարժությունների ժամանակ, վերջին 25 տարվա ընթացքում, եվրոպական մայրցամաքում տեղի կունենան ամերիկացի զինվորականների աննախադեպ տեղակայում: Ամերիկացի զինվորականները ռազմակայաններում տեղակայվել կսկսեն այս շաբաթ: Զորավարժությունները նախատեսում են մոտ 20 000 ամերիկացի զինվորականի տեղակայում Եվրոպայում: Նրանց թվում են ՝ ծովային հետևակայիններ, օդուժը, ազգային գվարդիայի ստորաբաժանումները և պահեստային ստորաբաժանումները:

Ամենամեծ զորախումբը տեղակայվելու է Լեհաստանում: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցելու են՝  18 երկրներից 37 000 զինվորականներ:

Զինծառայողների հիմնական մասերի և ծանր տեխնիկայի ուղարկումը կսկսվի փետրվարից: «Army Times» հրատարակչությունը գրում է, որ զորավարժությունների շրջանակներում, ամերիկացիները հետևելու են Վրաստանում բազմազգ պարաշուտով թռիչքներին: «Եվրոպական պաշտպան 2020» զորավարժությունները կավարտվեն հունիսին: