«Եվրոպայի լավագույն ուղղություններ 2020»-ի ճանաչման համար, որին մասնակցում է նաև Թբիլիսին, սկսվել է քվեարկությունը
«Եվրոպայի լավագույն ուղղություններ 2020»-ի ճանաչման համար, որին մասնակցում է նաև Թբիլիսին, սկսվել է քվեարկությունը

Թբիլիսին մասնակցում է «Եվրոպայի լավագույն ուղղություններ 2020» (EBD) մրցույթին: Միջազգային մրցույթի համար ընտրվել է ութ լուսանկարչի կողմից ներկայացրած լուսանկարները, իսկ քվեարկության գործընթացը սկսվել է այսօր: Այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեի խոսքով, քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 5-ը:

«Մի քանի ամիս առաջ կառավարության նիստում մենք խոսել ենք, որ մեր մայրաքաղաքը մասնակցելու է Եվրոպայի լավագույն ուղղություններ մրցույթին: Դրա համար անհրաժեշտ էին լուսանկարներ Թբիլիսիի տարբեր թաղամասերից: Մենք ընտրել ենք ութ լուսանկարչի կողմից նկարահանված կադրեր և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: 2020 թվականի Եվրոպայի լավագույն ուղղություններ մրցույթում մեր մայրաքաղաքի մրցակիցներն են ՝ Լոնդոնը, Վիենան, Աթենքը, Հռոմը, Ամստերդամը, Պրահան, Բրյուսելը, Կրակովը, Փարիզը, Վալենսիան, Լուգանոն և այլն: Հաղթողը կճանաչվի քվեարկության արդյունքում: Քվեարկությունը կսկսվել է այսօր, հունվարի 15-ին և կշարունակվի մինչև փետրվարի 5-ը»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը:

Նրա խոսքով, Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում, պետք է օգտագործվեն բոլոր հարթակները, որպեսզի ներկայացնենք մեր երկիրը և ամեն տարի ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավենք:

Մրցույթին կարելի է քվեարկել հատուկ հղումով ՝ www.vote.ebdest.in: Քվեարկությունը սկսվել է այսօր և ավարտվելու է փետրվարի 5-ին, ժամը 14:59-ին: Մեկ «IP» հասցեից քվեարկել հնարավոր է յոթ օրը մեկ անգամ առանց որևէ գրանցման: Քվեարկել հնարավոր է ցանկացած երկրից: Բացի այդ, Թբիլիսիին աջակցելու համար ստեղծվել է հատուկ հեշթեգ՝ #votefortbilisi:

«Գտնում եմ, որ այս մրցույթում հաղթելը շատ կարևոր է և հանդիսանում է Թբիլիսիի զբոսաշրջության ժողովրդականացման լավագույն միջոցներից մեկը: Մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները`մեր երկիրը, մեր քաղաքը ավելի գրավիչ և հանրաճանաչ դարձնելու համար: Տարեց տարի աճում է զբոսաշրջիկների թիվը, ինչը ողջունելի է, և իհարկե դա պատկերվում է մեր տնտեսության, մեր երկրի զարգացման վրա: Պատահական չէ, որ զարգանում է մանր և միջին բիզնեսը, բացվում են նոր հյուրանոցներ, հոսթելներ, սրճարաններ: Ստեղծվում են նոր աշխատատեղեր, մարդկանց տրվում են նոր հնարավորություններ: Համապատասխանաբար, Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում, պետք է օգտագործվեն բոլոր հարթակները, որպեսզի ներկայացնենք մեր երկիրը և ամեն տարի ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավենք: Պետք է ցույց տանք ամբողջ աշխարհին, թե ինչպիսի հիանալի երկիր ունենք, ինչպիսի հաճելի քաղաք է մեր մայրաքաղաք Թբիլիսին, ինչպիսի լավ մարդիկ ենք, ինչպիսի հյուրընկալություն գիտենք, ինչպիսի մշակույթ և ավանդույթներ ունենք: Մենք պետք է այս ամենը առաջ տանենք, քանի որ սա այն է, ինչով մենք հպարտանում ենք և ինչի վրա հենված է մեր երկիրը: Մենք պետք է առավելագույնս ցույց տանք ամբող աշխարհին, որ գոնե մեկ անգամ այցելեն Վրաստան, Թբիլիսի: Մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ այստեղ են եղել, հաստատ կվերադառնան իրենց ընկերների հետ»,- ասել է Կախա Կալաձեն: