Եվրոպայի հրապարակում անցկացված հավաքի մասնակիցները հիմնադրել են «Վրաստանի հավերժության օրը»
Եվրոպայի հրապարակում անցկացված հավաքի մասնակիցները հիմնադրել են «Վրաստանի հավերժության օրը»

Հիմնադրվում է Վրաստանի հավերժության օրը՝ ժողովրդի օրը, – այդ մասին «Մայրենի լեզվի» այգում ասաց երգիչԳիա Գաչեչիլաձեն:

Ինչպես նշել է Գիա Գաչեչիլաձեն, տարին մեկ անգամ այս օրը հնարավոր կլինի, որ մարդիկ դուրս գան և արտահայտեն իրենց կարծիքը:

«Հիմնադրվում է Վրաստանի հավերժության օրը, այսինքն` ժողովրդի օրը: Տարին մեկ անգամ այս օրը հնարավոր կլինի, որ մարդիկ դուրս գան և արտահայտեն իրենց կարծիքը, դիմեն ցանկացած իշխանության, որը ժամանակին այնտեղ կլինի, թե բողոքով, թե երախտագիտությամբ, բայց մի օր պետք է լինի ժողովրդինը և այդ օրը կլինի ապրիլի 9-ը: Սա հենց այն է, ինչ հիմնադրվում է հիմա: Այս մարդիկ հիմնադրում են այս օրը՝ ստորագրությամբ», – ասաց Գիա Գաչեչիլաձեն:

«Մայրենի լեզվի» այգում կան մի քանի պաստառներ կան, որոնք ստորագրում են քաղաքացիները և այդպիսով նրանք համաձայնվում են դառնալ Վրաստանի և վրաց ժողովրդի հավերժության օրվա հիմնադիրները:

Բացի այդ, այսօր մարդիկ հավաքվել էին «Եվրոպայի հրապարակում», որտեղ նրանց դիմեց երգիչ Գիա Գաչեչիլաձեն: Քաղաքացիները «Եվրոպայի հրապարակից» շարժվեցին դեպի պատրիարքարանի տարածք, որտեղ շնորհակալություն հայտնեցին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին: