Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հավանաբար կհաստատի դեկտեմբերի 21-ին
Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հավանաբար կհաստատի դեկտեմբերի 21-ին

Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը, «Փայզեր» և Բիոենտեք» ընկերությունների կողմից ստեղծված «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը հավանաբար կհաստատի դեկտեմբերի 21-ին:

Ըստ «Ռոյթերսի», դա նշանակում է, որ եվրոպացիները պատվաստանյութի առաջին դոզան կստանան Սուրբ Ծննդյան արձակուրդների ընթացքում:

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանի խոսքով, պատվաստանյութը հաստատելուց հետո 72 ժամվա ընթացքում Գերմանիան կսկսի պատվաստել բնակչությանը:

Հիշեցնենք, որ աշխարհում առաջին երկիրը, որը հաստատել էր «Բիոենտեք» և «Փայզեր» ընկերությունների կողմից ստեղծված պատվաստանյութը, Բրիտանիան էր: Պատվաստանյութը հաստատել են նաև Կանադան և ԱՄՆ-ը:

Թողնել մեկնաբանություն