Եվրոպական խորհուրդը հաստատել է Վրաստանին 45 միլիոն եվրո տրամադրելու մասին որոշումը
Եվրոպական խորհուրդը կայացրել է Վրաստանին 45 միլիոն եվրո տրամադրելու մասին որոշում: Նշված գումարը կիրառվելու է Վրաստանի մակրոֆինանսական օգնությանը:
ԵԽ-ի մամլո հաղորդագրությունում նշված է, որ Վրաստանն օգնությունը ստանալու է որոշ ֆինանսական պայմաններով: Այն ներառում է կառուցվածքային բարեփոխումներ, որոնց կատարման ժամկետները կլինեն նախօրոք գրված՝ Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի հուշագրում:
Հայտարարությունում ասվում է, որ Վրաստանի էկոնոմիկան խոցելի է՝ առկա դեֆիցիտի և մեծ արտաքին պարտքի պատճառով:
Հատկանշական է, որ սա Եվրամիության օգնության երրորդ փաթեթն է, որ Վրաստանն ստանալու է 2008 թվականի Ռուսաստանի հետ կոնֆլիկտից հետո: