Եվրոպական խորհրդարանն աջակցել է «Բրեքսիթ»-ի հարցով բանակցությունների երկրորդ փուլին
Եվրոպական խորհրդարանն աջակցել է «Բրեքսիթ»-ի հարցով բանակցությունների երկրորդ փուլին

Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունը հայտնեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների նոր փուլին, որի քննարկման թեման առևտրի մասին պայմանագիրն է։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

«Բրեքսիթ»-ի հարցով բանակցությունների առաջին փուլը ավարտվել է դեկտեմբերի 8-ին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել են 15 էջից բաղկացած «առաջընթացի մասին զեկույց», որով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ «Բրեքսիթ»-ից հետո Եվրամիության միլիոնավոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ապրել այնպես, ինչպես նախկինում, և որ նրանց իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ։

Ըստ ավելի վաղ հաստատված ժամանակացույցի, Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 30-ին: