«Եվրոպական Վրաստանի» և «ազգային շարժման» ներկայացուցիչները չեն մասնակցում կոմիտետային լսումներին
«Եվրոպական Վրաստանի» և «ազգային շարժման» ներկայացուցիչները չեն մասնակցում կոմիտետային լսումներին

Դավիթ Զալկալիանիի լսումները երեք կոմիտեների միավորված նիստին ընթանում է առանց «եվրոպական Վրաստանի» և «ազգային շարժման» ներկայացուցիչների:

Ինչպես հայտարարում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, տեսլականի և հիմնախնդիրների լուծման ճանապարհներում փոփոխություններ չեն առաջարկվում: Համապատասխանաբար, ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ հարցեր չեն առաջադրի արտգործնախարարի թեկնածուին, և ոչ էլ կմասնակցեն որևէ այլ կոմիտետային լսումների, որտեղ հանդես կգան նախարարի թեկնածուները:

«Մենք չենք պատրաստվում մասնակցել այս ծրագրի քննարկումներին, քանի որ այս կառավարության տեսլականում փոփոխություններ չկան: Այս ամենը Իվանիշվիլիի ևս մեկ քայլ էր, որ հրահրեր հասարակությանը Գախարիային վարչապետի թեկնածու անվանելով: Ոչ մի նոր տեսլական և խնդիրների լուծում առաջարկված չէ, ուստի մենք չենք մասնակցելու կոմիտեների նիստերին և որևէ հարց չենք առաջադրի, ոչ  արտգործնախարարին և ոչ  էլ նախարարի այլ թեկնածուներին», – հայտարարել է «եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ, Սերգի Կապանաձեն:

Վրաստանի խորհրդարանում այսօր սկսվել է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը: Նախարարների թեկնածուներին  այսօր կլսեն կոմիտեի ձևաչափով:

Կոմիտեի նիստը տեղի կունենա նաև սեպտեմբերի 5-ին, որտեղ օրենսդիրները կլսեն ուժային և տնտեսական ոլորտի նախարարի թեկնածուներին:

Բյուրոյի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, կառավարության նոր կազմին սեպտեմբերի 6-7-ին լսելու են խմբակցությունների ձևաչափով, իսկ սեպտեմբերի 8-ին տեղի կունենա լիագումար նիստ, որտեղ կառավարությանը վստահություն հայտնելու համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ կլինի 76 պատգամավորի ձայն: