Եվրոպական պաշտպանության նախաձեռնությունում ներդրվել է ավելի քան 11 միլիարդ դոլլար, որպեսզի Վրաստանի և Ուկրաինայի համար հասանելի դառնա պաշտպանական զենքը. Մայք Փոմփեո
Եվրոպական պաշտպանության նախաձեռնությունում ներդրվել է ավելի քան 11 միլիարդ դոլլար, որպեսզի Վրաստանի և Ուկրաինայի համար հասանելի դառնա պաշտպանական զենքը. Մայք Փոմփեո

Եվրոպական պաշտպանության նախաձեռնությունում ներդրվել է ավելի քան 11 միլիարդ դոլլար, մեր օգնությամբ Վրաստանի և Ուկրաինայի համար հասանելի է դարձել պաշտպանական զենքը,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն, որտեղ լսումներ են անցկացվել Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հարցով:

«Մենք պաշտպանում ենք ԱՄՆ-ի հիմնարար և ռազմավարական շահերը Սիրիայում և Ուկրաինայում: Ռուսաստանի հետ անձնական զրույցում հստակ նշեցինք, որ ժողովրդավարական գործընթացներին մեր միջամտութանը հետևելու են համապատասխան արդյունքներ: Ցանկանում եմ ընդգծել, որ նախագահ Թրամփին քաջ հայտնի են այն մարտահրավերները, որոնք Ռուսաստանը ստեղծում է ԱՄՆ-ի, գործընկերների և դաշնակիցների համար և նա անում է բազմաթիվ քայլեր՝ մեր շահերը պաշտպանելու համար»,- նշել է Մայք Փոմփեոն՝ Սենատում:

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում այսօր մի քանի անգամ խոսել են Վրաստանի մասին: Նիստին լսել են պետական քարտուղար Մայք Փոմփեոյին: Լսումը բացել է սենատոր Բոբ Քորքերը, ով Ռուսաստանի մասին զրուցելիս հայտարարել է, որ Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքները: