Եվրոպական ընտանիք վերադառնալու ճանապարհին Վրաստանը հասել է զգալի հաջողության, մեր հետևողական ծրագրով շուտով կդառնանք Եվրամիության լիիրավ անդամներ. Կախա Կուճավա
Եվրոպական ընտանիք վերադառնալու ճանապարհին Վրաստանը հասել է զգալի հաջողության, մեր հետևողական ծրագրով շուտով կդառնանք Եվրամիության լիիրավ անդամներ. Կախա Կուճավա

Մշակութապես, պատմականորեն և քաղաքական առումով Վրաստանը միշտ եղել է Եվրոպայի անբաժան մասը, – այս մասին Եվրոպայի օրվա կապակցությամբ հայտարարել է խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան:

Նրա խոսքով, եվրոպական մեծ ընտանիքին անդամակցությունը վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է:

«Շնորհավոր Եվրոպայի օրը: 1950 թվականի մայիսի 9-ին հիմք դրվեց միասնական, խաղաղ և հզոր Եվրոպային: Մշակութապես, պատմականորեն և քաղաքական առումով Վրաստանը միշտ եղել է Եվրոպայի անբաժան մասը:

Վրաստանը կիսում է ընդհանուր եվրոպական արժեքները, որոնք ներառում են մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգում, խաղաղ զարգացում, իր քաղաքացիների բարեկեցություն և հասարակության բոլոր խավերի ինքնիրացման հնարավորություններ:

Եվրոպական մեծ ընտանիքին անդամակցությունը վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է: Անկախության վերականգնման առաջին իսկ օրվանից Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին ՝ իր ներքին և արտաքին նպատակներին հասնելու համար, այդ աջակցությունն անգնահատելի է և եվրոպական համերաշխության լավագույն օրինակն է:

Վրաստանն արդեն հասել է զգալի, շոշափելի արդյունքների եվրոպական ընտանիք վերադառնալու ճանապարհին: Մեր նպատակասլացությամբ և հետևողական ծրագրով մենք շուտով կդառնանք Եվրամիության լիիրավ անդամներ:

Վրաստանի խորհրդարանը կաջակցի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և բարեփոխումների միջոցով հիմք կդնի Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր փուլին: 2024 թվականին Վրաստանը կդիմի Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Եվրոպայի օրվա առթիվ», – հայտարարել է Կախա Կուճավան: