Եվրոպական դատարանը Ռուսաստանին դատապարտում է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմի պատճառով. «Վաշինգտոն Փոստ»
Եվրոպական դատարանը Ռուսաստանին դատապարտում է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմի պատճառով. «Վաշինգտոն Փոստ»

Եվրոպական դատարանը Ռուսաստանին դատապարտում է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմի պատճառով,- այս վեռնագրով հոդված է հրապարակում ազդեցիկ ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» հրատարակությունը:

Հոդվածում ասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական գերագույն դատարանը, Ռուսաստանին պատասխանատվության է ենթարկել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանի տարածաշրջաններում կատարված մի շարք հանցագործությունների համար:

Հրատարակությունը գրում է, որ այս դատավճիռը Վրաստանում անվանել են «նշանակալի հաղթանակ»:

«Ստրասբուրգի դատարանը որոշում կայացրեց, որ Ռուսաստանը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Վրաստանի անջատողական շրջանների նկատմամբ և պատասխանատու է վրացի ռազմագերիների վատ վերաբերմունքի և խոշտանգումների, վրացիների կամայական կալանքի և վրացի քաղաքացիական անձանց, 160 կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար: Ռուսաստանը նույնպես պատասխանատվություն է կրել հակամարտությունից հետո տեղահանված էթնիկ վրացիների վերադարձը կանխելու համար», – ասվում է հոդվածում:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: