Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է ընդիմության պահանջից, վերջնական բանաձևում գրառում արվեր Վրաստանում քաղբանտարկյալների և քաղաքական ճգնաժամի մասին
Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է ընդիմության պահանջից, վերջնական բանաձևում գրառում արվեր Վրաստանում քաղբանտարկյալների և քաղաքական ճգնաժամի մասին

«Ազգային շարժումը» և«Եվրոպական Վրաստանը» պահանջում էին, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի վերջնական բանաձևում կատարվեր գրառում Վրաստանում քաղաքական ճգնաժամի և քաղբանտարկյալների մասին: Ինչպես փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, նշված գրառումը չի ընդունվել ձայների մեծամասնությամբ:

Եվրանեսթի ներկայացուցիչ, Նաչո Ամոր Սանչեսի խոսքով, դրանք երկրի ներքին քաղաքական հարցերն են և ներառված չեն Եվրանեսթի քննարկման օրակարգում:

«Դա ներքին քաղաքական խնդիր է, և մենք ստիպված չենք դա քննարկել: Բանաձևում պետք է ունենանք ընտրական հարցերի շուրջ քաղաքական ուժերի միջև համաձայնություն»,- ասել է Նաչո Ամոր Սանչեսը: