«Եվրոբասկետ 2021 - Վրաստանը հյուրընկալող երկիր» . Տոնական միջոցառում Լիսի լճում
«Եվրոբասկետ 2021 - Վրաստանը հյուրընկալող երկիր» . Տոնական միջոցառում Լիսի լճում

Լիսի լճում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որը նվիրվել է Եվրոպայի 2021 թվականի բասկետբոլի առաջնության հյուրընկալության իրավունք ձեռք բերելուն: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ, Մամուկա Բախտաձեն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն, Բասկետբոլի դաշնության ղեկավար անձինք, ազգային հավաքականի անդամները, գործող և վետերան բասկետբոլիստները: Միջոցառմանը մասնակցել կարող էին բոլորը:

Միջոցառման շրջանակներում երեխաների միջև անց է կացվել մրցույթ 3×3 ձևաչափով: Մրցման հաղթողները պարգևատրվել են տարբեր նվերներով: Երեկոն երաժշտական ձևավորել է «նյուվան» համույթը:

Վրաստանը 2021 թվականի եվրոբասկետի խմբային փուլի հյուրընկալության իրավունքը ստացել է հուլիսի 15-ին, Մյունհենում տեղի ունեցած ՖԻԲԱ եվրոպայի գլխավոր վեհաժողովին: Սա նշանակում է, որ Վրաստանի ազգային հավաքականը ավտոմատ կերպով ձեռք է բերում եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք, և դա լինելու է վրաց մարզիկների 5-րդ եվրոբասկետը: Խմբային փուլը տեղի է ունենալու Վրաստանում (Թբիլիսի), Չեխիայում (Պրաղա), Գերմանիայում (Քյոլն) և Իտալիայում (Միլան): Փլեյ օֆի հանդիպումները տեղի են ունենալու Բեռլինում: Անկախ Վրաստանի պատմությունում սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը թիմային մարզաձևում հյուրընկալում է եվրոպայի առաջնությունը: Թբիլիսին եվրոբասկետը Մոսկվայի հետ միասին հյուրընկալել է 1965 թվականին (եզրափակիչը տեղի է ունեցել Մոսկվայում):

2021 թվականի համար արդեն ծրագրված է նոր մարզահամալիրի կառուցում: