Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովում Ռուսաստանի վերադարձին Վրաստանի պատվիրակությունը չի աջակցել
Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովում Ռուսաստանի վերադարձին Վրաստանի պատվիրակությունը չի աջակցել

Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովում Ռուսաստանի վերադարձին Վրաստանի պատվիրակությունը չի աջակցել:

Վրաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունները դեմ են արտահայտվել բանաձևին, որը նախատեսում էր եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով Ռուսաստանի վերադարձը:

Փաստաթղթի քննարկման ժամանակ Վրաստանի պատվիրակության անդամները արել են սուր հայտարարություններ և հայտարարել, որ այն պատճառը, որի համար Ռուսաստանից խլվել է ձայնի իրավունքը, չի կարգավորվել: Բանաձևին դեմ են քվեարկել ՝ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Կանդելակին, Սոփիո Քացարավան, Նինո Գոգուաձեն և Իրինա Փրուիձեն:

«21-րդ դարում մենք կրկին զգում ենք բռնազավթումը, ընտանիքները բաժանված են փշալարերով, մարդկանցից խլել են հիմնարար իրավունքները, բռնազավթված տարածքներում խախտվում են մարդու իրավունքները, հարյուր հազարավոր փախստական սպասում է իր տուն վերադառնալուն»,-հայտարարել է Սոփիո Քացարավան վեհաժողովի նիստին ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը ցանկանար կատարել որևէ հանձնարարական կամ միջազգային պարտավորություն, ապա դա կերևար, սակայն մենք ոչ մի բան չենք տեսնում:

Իր հերթին Գիորգի Կանդելակին ասել է, որ բանաձևին աջակցելը նշանակում է, որ եվրախորհուրդը ներել է Ռուսաստանին Դոնբասում 12 000 ուկրաինացու սպանությունը:

Երեկ ուշ գիշեր, 9 ժամ տևած բանավեճից հետո, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է բանաձև, որով Ռուսաստանին իրավունք է տրվում վերադառնալ կազմակերպություն:

Փաստաթղթին դեմ են քվեարկել նաև ՝ Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան և Շվեդիայի պատվիրակության մեծամասնությունը:

Բանաձևին լրիվ կազմով աջակցել են Ֆրանսիայի և Իտալիայի պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրիայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իսպանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի և Թուրքիայի պատվիրակությունները:

Վերջնական արդյունքում, բանաձևին աջակցել է 118 անդամ, դեմ էին 62-ը, ձեռնպահ են մնացել 10-ը:

Թողնել մեկնաբանություն