Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի, ՈՒկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունները պատրաստել են համատեղ հայտարարություն
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի, ՈՒկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունները պատրաստել են համատեղ հայտարարություն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի, ՈՒկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունները պատրաստել են համատեղ հայտարարություն: Այս մասին լրատվությունը տարածում է վեհաժողովում ՈՒկրաինայի պատվիրակության ղեկավար, Էլիզավետա Իասկոն:

Ինչպես նշում է ուկրաինացի պատգամավորը, հինգ երկրի պատվիրակությունները պայմանավորվել են եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովում ստեղծել «բալտիկ պլյուս» մշտական խումբ:

Նշված խմբի նպատակն է Ռուսաստանի կողմից ՝ Ղրիմի, ՈՒկրաինայի արևելյան մասերի, Վրաստանի և Մոլդովայի բռնազավթման դեմ պայքարը: Իասկոյի հայտարարությամբ խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիևում:

Համատեղ հայտարարությունում ասված է, որ 70 տարվա ընթացքում եվրախորհուրդը պաշտպանել է միլիոնավոր մարդկանց իրավունքներ և հստակ պաշտպանել է այն արժեքները, որի համար հիմնվել է այս կազմակերպությունը:

Նշված հայտարարությունը Վրաստանի անունից ստորագրել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թամար Չուգոշվիլին:

 

Թողնել մեկնաբանություն