Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ռուսաստանին վճարել կազմակերպության բյուջեին անդամակցության հարկը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ռուսաստանին վճարել կազմակերպության բյուջեին անդամակցության հարկը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ռուսաստանին, վերափոխել պատվիրակությունը և վճարել կազմակերպության բյուջեին անդամակցության հարկը: Համապատասխան բանաձևը ընդունվել է ապրիլի 10-ի նիստին:

Փաստաթղթի համաձայն, վեհաժողովի անդամները կոչ են անում Ռուսաստանին չհայտնվել այն վիճակում, որ կազմակերպության ամենամեծ երկրին առաջարկել լքել եվրախորհուրդը, կամ էլ Մոսկվան դա պետք է անի սեփական կամքով, որն ունենալու է աշխարհաքաղաքական արդյունք, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների համար:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին քվեարկելու իրավունքից զրկել է 2014 թվականին, Ղրիմի անօրեն բռնազավթումից հետո: Մոսկվային հնարավորություն չի տրվում աշխատել կազմակերպության իշխող կառույցում և վեհաժողովի անունից դիտորդներ ուղարկի ընտրություններին: 2017 թվականի հունիսին Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն վճարելու անդամակցության գումարը, քանզի չեն վերականգնվի նրանց բոլոր իրավունքները: Ռուսաստանի ամենամյա վճարը կազմում է 33 միլիոն եվրո, որը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբողջ բյուջեի 10%-ն է:

Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը որոշել է իր կամքով գումար կփոխանցի եվրախորհրդարանի բյուջե: