Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները Գիորգի Գախարիային շնորհավորել են վարչապետի պաշտոնն զբաղեցնելու առթիվ
Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները Գիորգի Գախարիային շնորհավորել են վարչապետի պաշտոնն զբաղեցնելու առթիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Գիորգի Գախարիային շնորհավորել են վարչապետի պաշտոնն զբաղեցնելու առթիվ:

Ինչպես նշված է շնորհավորական ուղերձում, Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը մնում են Վրաստանի տարածքային ամբողջականության կայուն աջակիցը:

«Անհամբեր սպասում ենք Ձեզ հետ համագործակցությանը՝ մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և Ասոցացման պայմանագրի շրջանակներում մեր քաղաքական մերձեցման, ինչպես նաև տնտեսական ինտեգրման առավել լայնամասշտաբ ծրագրերի իրականացման համար»,- նշված է շնորհավորական ուղերձում:

Թողնել մեկնաբանություն