Եվրախորհրդարանի անդամները գովաբանում են Վրաստանը և քննադատում Մոլդովային
Եվրախորհրդարանի անդամները գովաբանում են Վրաստանը և քննադատում Մոլդովային

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները հայտարարում են, որ Մոլդովան հետընթաց է ապրում ժողովրդավարական չափանիշների և օրենքի գերագույնության առումով,- այս մասին ասվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

Եվրախորհրդարանի կոմիտեի անդամները ամփոփել են Մոլդովայի և Վրաստանի հետ երկու տարի առաջ գործարկված Եվրամիության Ասոցացման պայմանագրի կատարումը և առանձնացրել այն ոլորտները, որոնց հարցում այս երկրներին անհրաժեշտ է գործադրել ջանքեր՝ Եվրամիությանն առավել մերձենալու համար:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների ողջունում են Վրաստանի բարեփոխումների կայուն կուրսին, որը տարածաշրջանում երկիրը դարձնում է Եվրամիության գլխավոր գործընկերը:

Բանաձևում ցավով է նշված, որ 10 տարի հետո էլ, Ռուսաստանը կրկին շարունակում է Վրաստանի տարածքների օկուպացիան: