Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանին 45 մլն. եվրոյի տրամադրման բանաձևին
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանին 45 մլն. եվրոյի տրամադրման բանաձևին

Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանին 45 մլն. եվրոյի տրամադրման բանաձևին: Որոշմանը կողմ է քվեարկել 570 պատգամավոր, դեմ էր 108-ը:

Ֆինանսական օգնությունը նախատեսում է 35 մլն. եվրո վարկի, իսկ 10 մլն. եվրո գրանտի տեսքով, որի շնորհիվ երկիրը հնարավորություն կունենա մարել 2017-2020 թթ.. արտաքին ֆինանսական կարիքների մի մասը:

Այս հարցը նիստին բարձրացրել է «լիբերալ ժողովրդավարական դաշինք»-ի պատգամավոր Հանու Տակուլան:

Քվեարկության վերաբերյալ լրատվությունը տարածել է Եվրամիություն-Վրաստան ասոցացման կոմիտեի համանախագահ Սաջադ Կարիմը, որտեղ նշված է, որ Վրաստանի տնտեսությունը դեռևս կանգնած է մարտահրավերների առջև, այդ թվում թույլ արտաքին տնտեսական միջավայրի և ֆիսկալ դեֆիցիտի պատճառով: Հայտարարության մեջ ընդգծված է, որ Վրաստանը ունի հաջողություններ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: