Եվրախորհրդարանայինները մտահոգված են Ալեքսեյ Նավալնիին թունավորելու պատճառով
Եվրախորհրդարանայինները մտահոգված են Ալեքսեյ Նավալնիին թունավորելու պատճառով

Եվրախորհրդարանայինները մտահոգված են, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հնարավոր թունավորման փաստով: Այս մասին ասվում է գերմանացի պատգամավորի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեյվիդ Մաքքալիստերի և լիտվացի Էնդրյուս Կուբիլիուսի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակների կարծիքով, տագնապալի է, որ Նավալնիի գործը հիշեցնում է նախկին կրկնակի գործակալ, Սերգեյ Սկրիպալի, Ալեքսանդր Լիտվինենկոյի, Աննա Պոլիտկովսկայայի և Պյոտր Վերզիլովի թունավորումը:

Եվրախորհրդարանականները Ռուսաստանին կոչ են անում պատասխանատվությամբ մոտենալ Նավալնիի գործի քննությանը և պատժել հանցագործներին:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին վատացել էր օգոստոսի 20-ին: Նրան սկզբից տեղափոխել էին Օմսկի հիվանդանոց, այնուհետև Բեռլին: Նավալնին կոմայի մեջ է: Գերմանացի բժիշկները գտնում են, որ ընդդիմադիր գործիչը թունավորված է: