Եվրախորհրդարանայիններ՝ Մարիա Կալիուրանդին և Սվեն Միքսերը տարածում են հայտարարություն - Ողջունում ենք այս պատմական քայլը, որն իրականացրել է Վրաստանի խորհրդարանը, հույս ունենք, որ այս դրական ազդակը կշարունակվի ընտրական բարեփոխման քվեարկության ժամանակ

Վրաստանի խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունմանը համատեղ հայտարարությամբ արձագանքել են, Եվրամիություն-Վրաստան ասոցացման հանձնաժողովի նախագահ՝ Մարինա Կալիուրանդին և Վրաստանի հարցով համազեկուցող Սվեն Միքսերը:

«Մենք ողջունում ենք այս պատմական քայլը, որն իրականացրել է Վրաստանի խորհրդարանը, երբ հաստատել է ընտրական համակարգին վերաբերող սահմանադրական փոփոխությունները, որը գործի կդրվի հոկտեմբերյան ընտրություններին: Փոփոխություններին երրորդ և վերջնական ընթերցման ժամանակ 150 պատգամավորից աջակցել է 117-ը: Սա կարևոր փուլ է Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում: Հուսով ենք, որ այս դրական ազդակը կպահպանվի նաև հուլիսի 1-ին և 2-ին, ընտրական բարեփոխումների քվեարկության ժամանակ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին մասնակցել քվեարկությանը և նպաստել Վրաստանում քաղաքական միջավայրի ապաբևեռացմանը», – ասվում է հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն