Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցչի երգը և տեսահոլովակը (վիդեո)

Վրաստանի Առաջին ալիքով կայացել է Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Թորնիկե Ղիփիանիի «Take Me As I Am» (Ընդունիր ինձ այնպես, ինչպիսին կամ) երգի և տեսահոլովակի շնորհանդեսը:

Երաժշտության և խոսքերի հեղինակն անձամբ երգիչն է:

Եվրատեսիլ երգի 65-րդ մրցույթը կայանալու է մայիսի 12-ին, 14-ին, և 16-ին՝ Ռոտերդամում: Վրաստանի ներկայացուցիչը հեռուստադիտողի առջև հանդես է գալու մայիսի 14-ին: