Եվրատեսիլ երգի մրցույթի վրաց մասնակից Օթո Նեմսաձեն վրաց էմիգրանտներին աջակցության կոչ է անում

Եվրատեսիլ երգի մրցույթի վրաց մասնակից Օթո Նեմսաձեն տարածում է տեսաուղերձ և վրաց էմիգրանտներին աջակցության կոչ անում:

«Ողջունում եմ ձեզ, Վրաստանի սահմաններից դուրս ապրող վրացիներ: Ցանկանում եմ խնդրել, որ միասին լինենք մեր երկրի կողքին: Այս տարի Վրաստանը ներկայացնում եմ Եվրատեսիլում և ձեր աջակցությունն ինձ համար ամենակարևորն է: Ես կերգեմ ձեզ համար»,- Օթո Նեմսաձե:

Վրաստանը եվրափառատոնի առաջին կիսաեզրափակիչ փուլում երգելու է մայիսի 14-ին, 11-րդ համարի ներքո: Վրաստանի օգտին կարող են քվեարկել Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Բելառուսում, Սերբիայում, Բելգիայում, Ավստրիայում, Իսլանդիայում, Էստոնիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Սան Մարինոյում, Իսրայելում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող վրացիները:

Անհրաժեշտ է մայիսի 14-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 21:00-ին, դիտել այն երկրի Հանրային հեռարձակողը, որտեղ գտնվում եք և կիսաեզրափակիչ շոուի ավարտին, հատուկ շնորհված հեռախոսահամարին ուղարկել Վրաստանի թիվը՝ 11: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է իրականացնել 20 զանգ: