Եվրատեսիլ երգի մրցույթի 2020 թվականի քվեարկությունը տեղի կունենա այսօր - ուղիղ հեռարձակում 1TV.GE կայքում
Եվրատեսիլ երգի մրցույթի 2020 թվականի քվեարկությունը տեղի կունենա այսօր - ուղիղ հեռարձակում 1TV.GE կայքում

Այսօր երեկոյան, Ռոտերդամում տեղի է ունենալու Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկությունը, որտեղ որոշվելու է, թե որ երկիրը որ կիսաեզրափակիչում է մասնակցելու, այդ թվում ՝ Վրաստանը:

Եվրատեսիլ երգի մրցույթի օրենքի համաձայն, ուղիղ կարգով եզրափակիչ են անցնում հյուրընկալող երկիրը ՝ Նիդեռլանդները և այսպես կոչված մեծ հնգյակի երկրները ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան:

2020 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել Վրաստանի առաջին ալիքի 1tv.ge կայքում: Քվեարկությունը կսկսվի ժամը 19:10-ին և այն կվարի լրագրող Դեմետրե Էրգեմլիձեն:

Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալում է Ռոտերդամը և այս տարի մրցույթին Վրաստանը կներկայացնի Թոռնիկե Ղիփիանին:

Շոուի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը մայիսի 16-ին: