Եվրամիությունում պատրաստվել է նախաձեռնություն, որ Վրաստանին, ՈՒկրաինային և Մոլդովային առաջարկեն Եվրաինտեգրման 10 ամյա ծրագիր
Եվրամիությունում պատրաստվել է նախաձեռնություն, որ Վրաստանին, ՈՒկրաինային և Մոլդովային առաջարկեն Եվրաինտեգրման 10 ամյա ծրագիր

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անդամ, լիտվացի պատգամավորները ներկայացրել են արևելյան գործընկերության ծրագրի զարգացման ռազմավարության սեփական տարբերակը:

Ինչպես գրում է ուկրաինական «Ուկրաինֆորմ» հրատարակությունը, նախաձեռնությունը նախատեսում է այսպես կոչված «Եռյակի գործընթացի» մեկնարկ և եվրամիությանը անդամագրվելու հեռանկարի բացում այն երկրների համար, որոնք Եվրամիության հետ ունեն ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր, կոնկրետ ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար:

Համապատասխան փաստաթուղթը «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնդրյու Կուբիլիուսը ներկայացրել է «Մեր ռազմավարությունը արևելյան գործընկերության ապագայի համար» քննարկումների ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելում նոյեմբերի 12-ին, որին մասնակցել են Եվրախորհրդարանի անդամներ, Եվրամիության  և գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

«ՈՒկրաինֆորմի» փոխանցմամբ, նոր նախաձեռնությունը կոչվում է «եռյակի ռազմավարություն 2030»:

Թողնել մեկնաբանություն