Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»
Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»

Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»: Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել, ըստ որի 2022 թվականից Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները կունենան սև արկղ:

Նշված պարտականությունը ունեն ավտոարտադրողները: Նրանք ստիպված կլինեն թեթև և բեռնատար ավտոմեքենաներում մոնտաժել նոր արգելակման, արագությունը սահմանափակող համակարգ և ճանապարհային անվտանգության ժամանակակից միջոցներ:

Ինչպես մեկնաբանում են Եվրահանձնաժողովում, նորույթը անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիության քաղաքացիների անվտանգությունը լինի առավել պաշտպանված:

«Սև արկղը» կօգնի ոստիկանությանը, պարզել ավտոճանապարհային պատահարի պատճառը: Համակարգը կգրանցի նաև, թե որքանով ուշադիր է վարորդը հետևում ճանապարհային երթևեկության կանոններին:

Եվրահանձնաժողովում հույս են հայտնում, որ այս միջոցները ձեռնարկելուց հետո 2038 թվականին կհաջողվի փրկել առնվազն 25 հազար մարդու կյանք: