Եվրամիությունից և ԱՄՆ-ից լսել ենք կարևոր հաղորդագրություններ, բոլորը ճանաչում են ագրեսիան և օկուպացիան, որն իրականացնում է Ռուսաստանը. Կախա Կուճավա
Եվրամիությունից և ԱՄՆ-ից լսել ենք կարևոր հաղորդագրություններ, բոլորը ճանաչում են ագրեսիան և օկուպացիան, որն իրականացնում է Ռուսաստանը. Կախա Կուճավա

Մեր լսած հաղորդագրությունները շատ կարևոր էին: Վրաստանը-Ուկրաինան բոլորի համար ներկայացնում է  քննարկման հարց: Բոլորը ճանաչում են Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիան և օկուպացիան, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան, մեկնաբանելով Եվրամիություն-ԱՄՆ համատեղ հայտարարությունը:

Նրա խոսքով, բոլորը ճանաչում են Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիան ու օկուպացիան:

«Դա չպետք է մնա միայն հայտարարությունների մակարդակում, և այն, ինչ մենք ակնկալում ենք, կոնկրետ քայլեր են, որոնք թույլ կտան մեզ հասնել վերջնական նպատակին` ապաբռնազավթմանը և Ռուսաստանի կողմից այն պարտավորությունների կատարմանը, որոնք նա ստիպված կլինի կատարել, վաղ թե ուշ դա պետք է անի: Հուսով եմ  դա ավելի շուտ տեղի կունենա: Պայմանագրով ստանձնած պարտավորությունը, ինչպես նաև պետք է կատարի Ստրասբուրգի դատարանի որոշմամբ», – հայտարարել է Կախա Կուճավան: