Եվրամիությունը վերջնականապես հաստատել է բրեքսիտի մասին գործարքը
Եվրամիությունը վերջնականապես հաստատել է բրեքսիտի մասին գործարքը

Եվրամիությունը վերջնականապես հաստատել է բրեքսիտի մասին գործարքը:

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու վերջնական համաձայնությունը տվել է Եվրոպայի խորհուրդը: Այս քայլով Բրյուսելն ավարտել է համաձայնագրի վավերացման գործընթացը: Հետևաբար, Բրիտանիան կարող է լիովին լքել Եվրամիությունը հունվարի 31-ին:

Այժմ Եվրամիությունում կլինի  27 անդամ պետություն: Եվրամիությունը և Բրիտանիան նոր հարաբերություններ կարող են սկսել փետրվարի 1-ից: