Եվրամիությունը վերահսկողություն է սահմանում կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության պատվաստանյութի արտահանման վրա
Եվրամիությունը վերահսկողություն է սահմանում կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության պատվաստանյութի արտահանման վրա

Եվրամիությունը վերահսկողություն է սահմանում կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության պատվաստանյութի արտահանման վրա:

Ինչպես հայտարարել է առևտրի հարցերում հանձնակատար, Վալդիս Դոմբրովսկիսը, Եվրահանձնաժողովը համաձայնեցրել է Եվրամիությունից պատվաստանյութերի արտահանումը վերահսկելու ծրագիրը: Նոր կանոնակարգը կգործի մինչև մարտի վերջ:

Արտահանման վերահսկողությունը տարածվում է ավելի քան 100 երկրների, ներառյալ Մեծ բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի վրա:

Եվրահանձնակատար Դոմբրովսկիսի պարզաբանմամբ, Եվրամիությունից պատվաստանյութերի արտահանման նկատմամբ վերահսկողությունը չի տարածվի Եվրամիության հարևան և աղքատ երկրների վրա: Մասնավորապես, նոր կանոնակարգը չի տարածվում՝ «Կովաքս» հարթակի մասնակից երկրների, Շվեյցարիայի, Արևմտյան Բալկանների, Նորվեգիայի և Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև միջերկրածովյան երկրների ՝ Լիբանանի և Իսրայելի վրա:

Եվրահանձնաժողովը պատվաստանյութերի արտահանման նկատմամբ վերահսկողություն է սահմանել այն բանից հետո, երբ պատվաստանյութը մատակարարելու հետաձգման վերաբերյալ վեճ առաջացավ՝ Եվրամիության և «Աստրազենեկայի» միջև: