Եվրամիությունը պետք է շարունակի Վրաստանի աջակցությունը «կովիդ 19»-ի դեմ պայքարում, ճգնաժամը կկարողանանք հաղթահարել միայն համերաշխությամբ. Դեյվիդ Սասոլ
Եվրամիությունը պետք է շարունակի Վրաստանի աջակցությունը «կովիդ 19»-ի դեմ պայքարում, ճգնաժամը կկարողանանք հաղթահարել միայն համերաշխությամբ. Դեյվիդ Սասոլ

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլն արձագանքել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքով, Եվրամիությունը պետք է շարունակի Վրաստանի հետ գործընկերությունը: Այս մասին Դեյվիդ Սասոլը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Սերտ գործընկերությունը բխում է մեր ընդհանուր շահերից, հատկապես համավարակի ժամանակ: Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Վրաստանին, «կովիդ 19»-ի դեմ պայքարում: Միայն համերաշխությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը», – գրել է Սասոլը: