Եվրամիությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված վրաց բժիշկին
Եվրամիությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված վրաց բժիշկին

Եվրամիությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված վրաց բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն: Այս մասին նշված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կողմից տարածած հատուկ հայտարարության մեջ:

«Եվրամիությունը բազմիցս պահանջել է անհապաղ ազատ արձակել պարոն Գափրինդաշվիլուն: Երեկ զարգացած իրադարձությունների ֆոնին, մեկ անգամ ևս հայտնում ենք ակնկալիք, որ կառավարությունը, որը վերահսկում է Ցխինվալին, անհապաղ կազատի պարոն Գափրինդաշվիլուն և նրան կտա ընտանիք վերադառնալու հնարավորություն»,- նշված է Եվրամիության հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 20-ին, Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Վաժա Գափրինդավիլուն սահմանել է 1 տարի և 9 ամսվա կալանք: