Եվրամիությունը ոչ անդամ երկրներից Եվրոպա այցելող ճանապարհորդների համար ծրագրում է խստացնել կարգավորումները
Եվրամիությունը ոչ անդամ երկրներից Եվրոպա այցելող ճանապարհորդների համար ծրագրում է խստացնել կարգավորումները

Եվրամիությունը նախատեսում է խստացնել կանոնակարգերը, Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից ժամանած ճանապարհորդների համար: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովում նշում են, որ կորոնավիրուսի նոր տարբերակները և աշխարհում անկայուն իրավիճակը պահանջում են խստացնել ճանապարհորդության կանոնները:

Եվրահանձնաժողովը հանդես է եկել նախաձեռնությամբ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են մուտք գործել Եվրամիության տարածք, ստիպված կլինեն նախքան ինքնաթիռ նստելը ներկայացնել «Փի Սի Ար» թեստի պատասխանը: Քաղաքացին պետք է հետազոտություն անցնի մեկնումից առնվազն 72 ժամ առաջ:

Նոր առաջարկի համաձայն, թեստի պատասխանից բացի, Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները կարող են անցնել 14-օրյա կարանտին և կրկին փորձարկվել այս ժամանակահատվածից հետո:

Եվրահանձնաժողովը հանդես է գալիս նաև նախաձեռնությամբ, ստեղծել ճանապարհորդների գտնվելու վայրի մոնիտորինգի ձև:

Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովում գտնում են, որ անհրաժեշտ է նախատեսել Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից ճանապարհորդներ ընդունելու մի քանի չափանիշներ: Դրանք ներառում են վարակի տարածվածությունը և կատարված թեստերի քանակը:

Մասնավորապես, վերջին 14 օրվա ընթացքում «կովիդ 19»-ի ցուցանիշը չպետք է գերազանց 25-ը՝ 100 000 բնակչի հաշվով: Կատարված թեստերի քանակը վերջին յոթ օրվա ընթացքում պետք է կազմի առնվազն 300` 100 000 բնակչի հաշվով: Թեստի դրական արդյունքը վերջին յոթ օրվա ընթացքում չպետք է գերազանցի կատարված թեստերի 4%-ը: Պետք է հաշվի առնել նաև, թե կա թե ոչ այդ երկրում վարակի այլ տեսակները:

Եվրոպական հանձնաժողովի առաջարկը պետք է քննարկվի Եվրամիության խորհրդի կողմից: